National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.06.2019
Ներկայացվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքների ցուցանիշները
1 / 4

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Միքայել Մելքումյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ քանի որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր ունի ընդհանուր մաքսային սահման, ուստի երրրոդ երկրներից ներմուծվող ապրանքների համար ընդհանուր կանոններով տեղի է ունենում մաքսատուրքի բաշխում: Այս տեսանկյունից ՀՀ պետական բյուջեն լրացուցիչ համալրվել է շուրջ 18 մլրդ դրամով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով հաշվետու տարում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները, նշել է, որ 2018 թվականին մեր երկրից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանված ապրանքներն աճել են 20.7 տոկոսով, դրանց 98.9 տոկոսը եղել են ոչ լեռնահանքային ոլորտի արտադրության:

Նախարարի խոսքով՝ մեր երկրի տնտեսության զարգացման հեռանկարների տեսանկյունից ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքը կենսական նշանակություն ունի:

Տիգրան Խաչատրյանը խոսել է ԵԱՏՄ տարածքում ապրանքների եւ ծառայությունների առանց արգելքների տեղաշարժի խորացման, միասնական բրենդի ձեւավորման, երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունների բարելավման, ԵԱՏՄ անդամակցությամբ արտաքին սահմանի վրա կիրառվող մաքսատուրքի միասնական դրույքաչափի, արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարների մասին:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում ԱԳՆ դերակատարությունը՝ ընդգծելով մասնակցությունը կառույցի նիստերին, իրավական փաստաթղթերի զննումը եւ դրանց համադրելիությունը մեր ներքին օրենսդրության հետ:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցադրումներին, որոնք վերաբերել են միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վարձավճարների ավելացմանը, ներդրումային ծրագրերին, նոր աշխատատեղերի ձեւավորմանը, արտահանման շահութաբերությանը, տնտեսվարողների շահերի պաշտպանությանը, երրորդ երկրներից մեքենաների ներկրմանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am